Իտալահայ գործարարը մտադիր է կարի արտադրություն բացել Արցախում

Իտալահայ գործարարը մտադիր է կարի արտադրություն բացել Արցախում

PanARMENIAN.Net - Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 21-ին ընդունել է իտալահայ գործարար Գագիկ Սարուխանյանին:

Հանդիպմանը, որին մասնակցում էր փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, քննարկվել են Արցախում կարի արտադրության զարգացմանը վերաբերող հարցեր:

Նախագահ Սահակյանը ողջունել է գործարարի կողմից այս ոլորտում ներդրումներ կատարելու պատրաստակամությունը՝ ընդգծելով, որ կարի արտադրությունը Արցախի տնտեսության ավանդական ճյուղերից էր և այստեղ կան անհրաժեշտ բոլոր նախադրյալները այդ ուղղության դինամիկ առաջընթացը ապահովելու համար, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---