21 փետրվարի 2013 - 13:55 AMT
Արմեն Մարտիրոսյանը նախագահականի մոտ հավաքվածներին հորդորեց ոչ մի դեպքում չվիճել ոստիկանների հետ

Րաֆֆի Հովհաննիսյանն այս պահին նախագահի նստավայրում է: Նրա համակիրները Հովհաննիսյանին սպասում են դրսում: PanARMENIAN.Net-ի թղթակցին Նրանք ասացին, որ ուզում են ապրել անկախ Հայաստանում, ուզում են իրենց հարազատները վերադառնան հայրենիք, դրա համար էլ ուզում են Րաֆֆի Հովհաննիսյանը դառնա նախագահ: «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը մարդկանց կոչ է անում վեճի չբռնվել ոստիկանների հետ և պահպանել հասարակական կարգը: Մարտիրոսյանն ասաց, որ նա, ով կվիճի ոստիկանի հետ կստացվի, որ սադրիչ է, հետևաբար բոլորին խնդրեց պահպանել հանգստություն: