Իրանի նախագահը շնորհավորել է Սերժ Սարգսյանին

Իրանի նախագահը շնորհավորել է Սերժ Սարգսյանին

PanARMENIAN.Net - Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

Մահմուդ Ահմադինեժադը շնորհավորական ուղերձում ջերմորեն շնորհավորել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ և հույս է հայտնել, որ երկու երկրների հարաբերությունները հետագայում ևս կզարգանան: Պատրաստակամություն հայտնելով ընդլայնել Իրանի ու Հայաստանի բարեկամական ու ամուր հարաբերությունները, Ահմադինեժադը Աստծուց քաջառողջություն և հաջողություն է հայցել Սարգսյանի համար, իսկ հայ ժողովրդի՝ բարգավաճում և փառք:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---