Ադրբեջանը դժգոհ է, որ Գյուլը շնորհավորել է Հայաստանի նախագահին

Ադրբեջանը դժգոհ է, որ Գյուլը շնորհավորել է Հայաստանի նախագահին

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի շնորհավորական ուժերձը, հասցեագրված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ, շտապողական որոշում էր, գտնում է Ադրբեջանի մեջլիսի Ադրբեջան-Թուրքիա աշխատանքային խմբի ղեկավար Նիզամի Ջաֆարովը:

«Անշուշտ, մենք չենք կարող միջամտել Թուրքիայի ներքին գործերին: Սակայն, Ադրբեջանի դիրքորոշմանը սատարելու տեսակետից, Գյուլը կարող էր և չշնորհավորել Գյուլին, կամ ավելի ուշ շնորհավորել: Մենք ոչ կարող ենք բողոքել այդ շնորհավորանքի դեմ, ոչ էլ ընդունել: Ըստ էության, Թուրքիան նախկինում էլ նման ժեստեր արել է Հայաստանի հասցեին Ավելի լավ կլիներ, եթե Թուրքիան մի փոքր ավելի կոշտ դիրքորոշում զբաղեցներ Հայաստանի հարցում»,-ասել է ադրբեջանցի պատգամավորը, գրում է «Թրենդ» գործակալությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---