22 փետրվարի 2013 - 12:36 AMT
Ուգո Չավեսի մոտ շնչառական անբավարարություն է նկատվում

Ուգո Չավեսի մոտ շնչառական անբավարարություն է նկատվում, որը դեռևս չի հաջողվում բուժել, ասել է Վենեսուելայի կապի ու տեղեկատվության նախարար Էրնեստո Վիլյեգասը:

Վենեսուելայի նախագահի բուժումը հիմնական հիվանդությունից շարունակվում է, հայտնում է «ՌՒԱ Նովոստին»: Չավեսը շփվում է հարազատների հետ, նախարարների և բուժող բժիշկների, ասել է Վիլյեգասը:

Վենեսուելայի նախագահը բուժումն անցնում է Կարակասի ռազմական հոսպիտալում: