Քաղաքապետարանը չի արտոնել Րաֆֆի Հովհաննիսյանի ցույցերը

Քաղաքապետարանը չի արտոնել Րաֆֆի Հովհաննիսյանի ցույցերը

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանը չի արտոնել Րաֆֆի հովհաննիսյանի շաբաթ, կիրակի և երկուշաբթի անցկացվելիք ցույցերը: Քաղաքապետարանից տեղեկացնում են, որՐաֆֆի Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը Երևանի քաղաքապետարանին փետրվարի 23-ին, 24-ին և 25-ին ժ.15.00-19.00 Ազատության հրապարակում հավաքներ անցկացնելու վերաբերյալ իրազեկումը ներկայացրել է փետրվարի 20-ին:

«Առաջնորդվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով, դիմումները հետ են վերադարձվել, քանի որ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի համաձայն «Իրազեկումը կարող է ներկայացվել հավաքի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 7 օր, և ոչ շուտ, քան 30 օր առաջ»։ Տվյալ դեպքում իրազեկումները ներկայացվել են օրենսդրությամբ սահմանված ժամկետի խախտումով»,-ասված է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---