22 փետրվարի 2013 - 12:47 AMT
Լոնդոնում 9 բրիտանացիներ ճանաչվել են ահաբեկիչներ

Լոնդոնում 9 բրիտանացիներ մեղավոր են ճանաչվել ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու մեջ: Բոլոր մեղավորներին սպառնում է ցմահ բանտարկություն:

Իրֆան Նասերը, Իրֆան Հալիդն ու Աշիկ Ալին դատարանի կողմից ճանաչվել են «կենտրոնական ֆիգուրներ» ահաբեկչական գործողությունների նախապատրաստման գործով: Նրանք մտադիր էին պայթուցիկներ գործի դնել 2011թ. սեպտեմբերի 11-ին: Վեցից չորս մեղադրյալները «ուսուցում» են անցել Պաիկիստանում գտնվող «Ալ Քայիդայի» կողմնակիցների ճամբարում, գրում է BBC-ին: