22 փետրվարի 2013 - 13:03 AMT
Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատարը կլինի ԱՄՆ ՌՕՈւ գեներալը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կողմնորոշվել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատարի թեկնածության հարցում, որի պաշտոնը թափուր է գեներալ Ջոն Ալլենի հրաժարականից հետո: Օբաման այդ պաշտոնում առաջադրել է ՌՕՈւ գեներալ Ֆիլիպ Բրիդլովի թեկնածությունը:

Ֆիլիպ Բրիդլովի թեկնածությունը եվրոպացի դաշնակիցներին է ներկայացրել Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետտան, որը փետրվարի 21-ին այցելել էր Բրյուսել, գրում է ՌԲԿ-ն: