Մոհամմեդ Մուրսի. Խորհրդարանական ընտրությունները կսկսվեն ապրիլի 27-ին

Մոհամմեդ Մուրսի. Խորհրդարանական ընտրությունները կսկսվեն ապրիլի 27-ին

PanARMENIAN.Net - Եգիպտոսի նախագահ Մոհամմեդ Մուրսին հայտարարել է, որ խորհրդարանական ընտրությունները կսկսվեն ապրիլի 27-ին: Այդ մասին հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը, նախագահի խորհրդական Մոհամմեդ Գադալլուի վրա հղումով: Ստորին պալատի ընտրությունները կանցնեն չորս փուլով՝ յուրաքանչյուր փուլում կքվեարկեն տարբեր շրջաններ: Դա կապված է դիտորդների պակասի հետ: Ընտրությունները կավարտվեն հունիսին, իսկ հուլիսի 6-ին պետք է տեղի ունենա նորընտիր խորհրդարանի առաջին նիստը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---