Լևոն Ջուլֆալակյան. Գոհ եմ Աշխարհի գավաթում մեր ըմբիշների մասնակցությունից

Լևոն Ջուլֆալակյան. Գոհ եմ Աշխարհի գավաթում մեր ըմբիշների մասնակցությունից

PanARMENIAN.Net - Հայաստանի հունահռոմեական հավաքականի գլխավոր մարզիչ Օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ գոհ է Աշխարհի գավաթի խաղարկությունում թիմի մասնակցությունից:

«Մենք ելույթ ունեցանք ոչ հիմնական կազմով: Այս տարի մենք մի շարք երիտասարդ ըմբիշներ ենք փորձարկելու, որոնք հետագայում պետք է համալրեն հավաքականը: Աշխարհի գավաթում մեր տղաները, որոնցից շատերն առաջին անգամ էին ելույթ ունենում նման խոշոր մրցաշարում, գրավեցին չորրորդ տեղը և հետ թողեցին մի շարք թիմերի»,- ասաց Ջուլֆալակյանը:

Հայաստանի հավաքականը Աշխարհի գավաթում անցկացրեց հինգ հանդիպում, որից երեքում հաղթանակ տոնեց:

«Շատ գոհ եմ 55 կգ քաշային Հարություն Հովհաննիսյանից, 60 կգ քաշային Ալեքսան Միքայելյանից, ինչպես նաև 74 կգ քաշային Ռաֆիկ Մանուկյանից: Կարող եմ ասել, որ այս տղաները նաև հավաքականի թեկնածուներ են»,- ավելացրեց մարզիչը: Մինչև Եվրոպայի առաջնությունը, որը կկայանա մարտի 19-24 Թբիլիսիում, հունահռոմեական ըմբիշները Երևանում կունան երկու հավաք` փետրվարի 24-ից մինչև մարտի 2-ը և մարտի 7-21-ը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---