Ազատության հրապարակում մեկնարկել է Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը

Ազատության հրապարակում մեկնարկել է Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը

PanARMENIAN.Net - Ազատության հրապարակում մերկնարկեց Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը: «Ժառանգության» առաջնորդն արդեն հրապարակում է, բայց դեռևս ելույթ չի ունեցել:

«Մենք բոլորս գաղափարակից ենք և այդ գաղափարը Հայաստանն է», - այս խոսքերով հանրահավաքը բացեց «Ժառանգության» անդամ Արմեն Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ երեկ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Թե ինչի մասին են նրանք խոսել, «Ժառանգության» առաջնորդը երեկ չհայտնեց, փոխարենը խոստացավ ամենայն մանրամասնությամբ ներկայացնել հանդիպումն այսօրվա հանրահավաքի ընթացքում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---