23 փետրվարի 2013 - 10:49 AMT
Սիրիայի ընդդիմությունը հրաժարվել է Ռուսաստանի ու ԱՄՆ միջնորդությամբ բանակցություններից

Սիրիայի Ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան չի մասնակցի նախագահ Բաշար Ասադի ղեկավարած կառավարության հետ բանակցություններին Ռուսաստանի և ԱՄՆ միջնորդությամբ: Ընդդիմադիրների հայտարարության մեջ ասվում է, որ բանակցություններից հրաժարվելու պատճառ է հանդիսացել այն, որ «համաշխարհային հանրությունը» լռության է մատնել ավիահարվածները Հալեպին, որի արդյունքում, ըստ իրավապաշտպանների, մի քանի տասնյակ մարդ է զոհվել:

Այս շաբաթ հայտնի դարձավ, որ Սիրիայի ընդդիմության առաջնորդ Ահմեդ ալ Հատիբը կարող է ժամանել Ռուսաստան մարտի սկզբին: Այդ մասին լրագրողներին էր ասել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ռուս-արաբական համաժողովի նիստի ավարտին, հայտնում է Ռոսբալտը: