23 փետրվարի 2013 - 10:43 AMT
Այսօր տեղի կունենա Հռոմի Պապի հրաժեշտի հանդիպումը Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանյի հետ

Այսօր տեղի կունենա Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ի հրաժեշտի հանդիպումը Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանյի հետ:

Հռոմի Պապի հրաժարականը առաջինն էր վերջին 600 տարում, այն պաշտոնապես ուժի մեջ կմտնի հինգշաբի: Հանդիպմանը ներկա կլինեն նաև մի քանի կարդինալներ, որոնք շուտով կմասնակցեն նոր Պապի ընտրությանը: