23 փետրվարի 2013 - 11:27 AMT
Microsoft-ը ենթարկվել է հաքերների գրոհի

Microsoft կորպորացիան դասվեց այն 17 խոշոր ՏՏ ոլորտի ընկերությունների շարքին, որոնք հաքերների հարձակման ենթարկվեցին փետրվարին:

Մի շարք համակարգիչներ, որ պատկանում էին ընկերության աշխատակիցներին. վարակվել են վնասակար կոդով:

Ընկերությունում նշել են, որ գրոհը նման էր Apple-ի և Facebook-ի դեմ գրոհներին:

Հաճախորդների մասին տվյալները չեն տուժել, հավաստիացնում են Microsoft-ում:

Հաքերների հարձակման է ենթարկվել նաև Twitter-ը, հայտնում է ВВС-ին: