23 փետրվարի 2013 - 11:09 AMT
Կալիֆորնիայի հայերը պահանջում են պատժել ՀՀ նախգահի ընտրությունները կեղծած անձանց

Հարավային Կալիֆորնիայի հայերը պահանջում են պատժել ՀՀ նախգահի ընտրությունները կեղծած անձանց և կատարել քվեների արդար վերահաշվարկ:

« ՀՀ նախագահի վերջինընտրությունները հերթական անգամ ցուցադրեցին Հայաստանում իշխող ռեժիմի իրական դեմքը: Կան մեծաքանակ փաստեր, որ փետրվարի 18-ին ՀՀ նախագահի ընտրություններում զանգվածային ընտրախախտումներ են կատարվել, որոնք խեղել են ընտրության ընդհանուր արդյունքները ի շահ Սերժ Սարգսյանի»,- նշված է նրանց հայտարարության մեջ:

Նրանք` ՀՀ քաղաքացիները Հայաստանում և սահմաններից դուրս ծնված, հայտարարել են, որ քանի դեռ ընտրակեղծիքների հետևանքները վերացված չեն և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած պաշտոնական թվերը վստահություն չեն ներշնչում, ոչ ոք չպետք է Սերժ Սարգսյանին ճանաչի որպես վերընտրված նախագահ. «Մենք նաև պահանջում ենք վերականգնել ՀՀ սահմաններից դուրս քվեարկելու ՀՀ քաղաքացիների սահամանադրական իրավունքը: Մենք հավաքվելու ենք փետրվարի 24-ին ժամը 11:30-ին Սուրբ Մարիամ Աստվածածնի առաքելական եկեղեցու առջև և երթով շարժվել դեպի Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսության շենքը` ի նշան Հայաստանի ժողովրդի հետ համերաշխության»: