23 փետրվարի 2013 - 12:10 AMT
Իսպանիայում Իրանի երեք լրտես է ձերբակալվել

Իսպանիայի իշխանությունները հայտնել են Իրանի օգտին լրտեսելու մեղադրանքով երեք կասկածյալների ձերբակալության մասին: Նրանք Իսպանիա են մեկնել որպես փախստականներ, տուժած Իրանի ռեժիմից, և տեղեկատվություն են հավաքել Իրանի հատուկ ծառայությունների համար:

Նրանք ներթափանցել են իսպանական ոչ կառավարական կազմակերպության շարքերը, որը զբաղվում է փախստականների հարցերով, և տեղեկություններ են հավաքել Իրանից փախստականների մասին, հայտնում է Jerusalem Post-ը: