23 փետրվարի 2013 - 12:09 AMT
29 մարդ է զոհվել «ՍԿԱԴ» տիպի հրթիռներից Հալեպի երկրորդ հրթիռակոծության արդյունքում

Առնվազն 29 մարդ է զոհվել «ՍԿԱԴ» տիպի հրթիռներից Հալեպի երկրորդ հրթիռակոծության արդյունքում: Հրթիռը բնակելի տանն է հարվածել: Մի քանի տասնյակ մարդիկ վիրավորվել են: Շատերը դեռ փլատակների տակ են, տուժածների թվում երեխաներ կան:

Պաշտոնապես այս հրթիռակոծության պատասխանատվությունը ոչ ոք չի ստանձնել, սակայն «ՍԿԱԴ» հրթիռներ միայն բանակն ունի, ապստամբները դեռ չունեն, հայտնում է ZMAN.com-ը: