23 փետրվարի 2013 - 12:15 AMT
Վանես Մարտիրոսյանը Կալիֆորնիայում պատրաստվում է Խավիեր Ֆրանսիսկո Մասիելի հետ մենամարտին

Հայ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը իր մարզիչ Ֆրեդդի Ռոուչի հետ մարզումներ է անցկացրել Wildcard Boxing Club-ում:

Նա պատրաստվում է WBO Latin գոտու տիտղոսակիր Խավիեր Ֆրանսիսկո Մասիելի (Արգենտինա) հետ մենամարտին: Հանդիպումը կայանալու է ապրիլի 6-ին Մակաոյում:

Ավելի վաղ Մարտիրոսյանը հրաժարվել է Էրիսլանդի Լարայի հետ հանդիպումից, որի հաղթողը պետք է հանդիպեր WBС վարկածով չեմպիոն Սաուլ Ալվարեսի հետ: