23 փետրվարի 2013 - 12:31 AMT
Ախուրյանում և Մարալիկում ձյուն է տեղում, մյուս ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են

Փետրվարի 23-ին` ժամը 12.00-ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում` Ախուրյանում և Մարալիկում, ձյուն է տեղում: Միջպետական, հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են: Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկանում է Տրանսպորտի և կապի նախարարությունից:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով և ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթեւեկել ձմեռային անվադողերով: