23 փետրվարի 2013 - 13:05 AMT
Պենտագոնը դադարեցրել է F-35 թռիչքները

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը փետրվարի 22-ին որոշել է դադարեցնել F-35 կործանիչների թռիչքները: Ինչպես հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը, թռիչքները դադարեցվել են անսարքությունների պատճառները պարզելու համար: Նման անսարքություն էր հայտնաբերվել Կալիֆորնիայում թռիչքների ժամանակ:

Հինգերորդ սերնդի F-35 ստեղծել է Lockheed Martin ընկերությունը, մեկ ինքնաթիռի արժեքը 197-237 մլն դոլար է: