23 փետրվարի 2013 - 13:04 AMT
Քրգործ է հարուցվել ՊՆ հաշվեկշռում գրանցաված մեքենայի` «Հարսնաքարի» մոտ վթարի փաստի առիթով

Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում գտնվող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ բախվել են BMW և Nissan Patrol մակնիշի ավտոմեքենաներ: Վթարի հետևանքով զոհվել են BMW-ում գտնվող երկու ուղևորները, իսկ վարորդը, նաև Nissan Patrol-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գր. Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Nissan Patrol մեքենան գրանցված է ՊՆ հաշվեկշռում: ՀՀ ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ավագ սպա Մերի Սարգսյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 377 հոդվածի 3-րդ մասով: Կատարվում է նախաքննություն: