23 փետրվարի 2013 - 13:08 AMT
Արտակարգ միջադեպի հետևանքով ժամկետային զինծառայողի մահվան փաստով քրգործ է հարուցվել

Արցախի զորամասերից մեկում նախօրեին տեղի ունեցած արտակարգ միջադեպի հետևանքով ժամկետային զինծառայող Կարեն Արծվիկի Հակոբյանի մահվան փաստով ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնեց ՊՆ քննչական ծառայության լրատվական բաժնի սպա Մերի Սարգսյանը:

Նրա խոսքով` քրեական գործը հարուցվել է ՀՀ Քրեական Օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի`«ինքնասպանության հասցնելը» հատկանիշներով: