23 փետրվարի 2013 - 13:26 AMT
ՀՀՇ-ն կմիանա «ՀԱԿ» կուսակցության ստեղծման նախաձեռնությանը

Մեկնարկել է ՀՀՇ կուսակցության 18-րդ արտահերթ համագումարը: Ավելի վաղ ՀՀՇ վարչությունը որոշել էր արտահերթ համագումարում քննարկել դիրքորոշումը «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության ստեղծման նախաձեռնությանը միանալու վերաբերյալ:

Այսպիսով, ՀՀՇ-ն որպես 1998-1990 թթ. համաժողոովրդական շարժման ղեկավար, համաժողովրդական աջակցությամբ և հանրաքվեով ՀՀ հիմնադրած և ԼՂ անվտանգությունն ապահոված քաղաքական ուժ, որոշել է միանալ «ՀԱԿ» կուսակցության ստեղծման նախաձեռնությանը: ՀՀՇ կուսակցությունը վերանվանվելու է «ՀԱԿ» կուսակցության ու կանոնադրական փոփոխությունների արդյունքում ՀՀՇ-ն փոխարինվելու է ՀԱԿ-ով: