23 փետրվարի 2013 - 14:04 AMT
Ադամ Շիֆը հավանություն է տվել Զարեհ Սինանյանի թեկնածությանը Գլենդեյլի քաղխորհրդում

Կոնգրեսական Ադամ Շիֆը, որը ներկայացնում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Կալիֆորնիայի 28-րդ շրջանը, հավանություն է տվել Զարեհ Սինանյանին Գլենդեյլի քաղխորհրդում պաշտոն զբաղեցնելու համար, գրում է Asbarez-ը:

«Զարեհը հասկանում է, որ Գլենդեյլը պետք է լինի գործարար մարդկանց ու նորարարությունների քաղաք: Նա գործունեության մեծ փորձ ունի, աշխատասեր է ու հավատարիմ: Ես հպարտ եմ, որ սատարում եմ նրա թեկնածությանը»,-ասել է Շիֆը:

«Հուսով եմ, որ կհետևեմ նրա օրինակին, ինձ համար շատ թանկ է նրա աջակցությունը»,-ասել է Զարեհ Սինանյանը: