23 փետրվարի 2013 - 13:45 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Ր.Հովհաննիսյանը՝ Աշտարակում. Դուք ապացուցեցիք, որ պատրաստ եք պայքարել հաղթանակի համար

ՀՀ Նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն,ինչպես և խոստացել էր, այսօր մեկնել է մարզեր՝ հանրահավաքի: Առաջինը նա այցելել է Աշտարակ քաղաք:

Մինչ կուսակցության անդամները ելույթ էին ունենում հրապարակում, Հովհաննիսյանը մտել է քաղաքապետարան, որի վարչական շենքի առաջին հարկում գտնվում է ՀՀԿ մարզային գրասենյակը: «Ժառանգության» առաջնորդը քաղաքապետ Արմեն Անտոնյանի հարցրել է, թե ինչու է գրասենյանըգրասենյակըքաղաքապետարանի վարչական շենքում, ինչին ի պատասխանԱնտոնյանն ասել է, թե գրասենյակը տևական ժամանակ է, ինչ այդտեղ է, այնուհետև հրաժարվել է շփվել լրագրողների հետ:

Հրապարակում հավաքվածներին«Ժառանգության» առաջնորդը շնորհավորել է հաղթանակի առթիվ, նշելով, որ ժողովուրդն ապացուցեց,որ «պատրաստ է պայքարել հաղթանակի համար»:

Րաֆֆի Հովհաննիսյանը նշել է նաև, որ իր բոլոր քայլերը լինելու են օրենքի շրջանակում: Ելույթից հետո նաշրջել է Աշտարակում, շփվել բնակիչների հետ ու ուղևորվել Վանաձոր:

Ժամը 14:30-ին Վանաձորում հանրահավաքից հետո Հովհաննիսյանը լուղևորվի Գյումրի, իսկ վաղը՝ ժամը 15:00-ին հանրահավաք կկայանա Երևանում՝ Ազատության հրապարակում:

ՖՈՏՈՇԱՐՔ