23 փետրվարի 2013 - 14:52 AMT
Վատիկանը չի մեկնաբանում ԶԼՄ-ների հաղորդագրությունները

Վատիկանը չի մեկնաբանում ԶԼՄ-ների հաղորդագրություններն այն մասին, որ գոյություն ունի միասեռականների հզոր լոբբի, որի մասին, իբր, ասվում է երեք կարդինալների զեկույցում, որ պատրաստվել էր Հռոմի Պապի համար: Ըստ լրագրողների, միասեռականների լոբբիի գոյության մասին տեղեկատվությունը կարող էր ազդել Հռոմի Պապի հրաժարականի մասին որոշման վրա: La Repubblica թերթը հայտնել է, որ մինչ թափուր աթոռի ռեժիմի մեկնարկը փետրվարի 28-ին, Հռոմի Պապը կարող է կրկին հանդիպել կարդինալների հետ ու հանել նրանց զեկույցի գաղտնիությունը: