Մեկնարկում է Րաֆֆի Հավհաննիսյանի հանրահավաքը. Ոստիկանները հորդորում են ցրվել

Մեկնարկում է Րաֆֆի Հավհաննիսյանի հանրահավաքը. Ոստիկանները հորդորում են ցրվել

PanARMENIAN.Net - Ազատության հրապարակում մեկնարկում է «Ժառանգութուն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հավհաննիսյանի հանրահավաքը: Րաֆֆի Հովհաննիսյանը բարևեց հավաքվածներին. «Բարև Հայաստան»: Հանրահավաքի մասնակիցները վանկարկում են «Հայաստան»:

Ոստիկանության ներկայացուցիչները բարձրախոսներով հորդորում են ցրվել, քանի որ հանրահավաքն արտոնված չէ: Ավելի վաղ Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբը տարածել էր հայտարարություն այն մասին, որ Ազատության հրապարակում հրավիրում է շտապ հավաք` համաձայն «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի, ըստ որի` շտապ է այն հավաքը, որը կազմակերպվում և անցկացվում է որևէ իրադարձությանը հրատապ արձագանքելու նպատակով և այդ նպատակին հնարավոր չէ հասնել իրազեկում ներկայացնելու ժամկետի պահպանման պարագայում: Ըստ նրանց՝ հավաքի անցկացման նպատակն է արձագանքել Րաֆֆի Հովհաննիսյանի մարզային այցելություններից հետո հանրապետությունում ստեղծված իրավիճակին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---