11  24.02.13 - ՀՀ նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը Ազատության հրապարակում

Ր. Հովհաննիսյան. Նոյյան աշխարհում նոր ջրհեղեղ է բարձրանում. այն գալիս է մաքրելու մեր երկիրը

Ր. Հովհաննիսյան. Նոյյան աշխարհում նոր ջրհեղեղ է բարձրանում. այն գալիս է մաքրելու մեր երկիրը

PanARMENIAN.Net - Ազատության հրապարակն այլևս կուսակցություն չի ճանաչում, այստեղ նախ հայ մարդն է կանգնած, ովքեր ունեն մեկ դրոշ, մեկ պետություն: Ազատության հրապարակում իր շտապ հանրահավաքն այսպես սկսեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: «Այստեղ մեզ հետ է 1988-ի շունչը և 2008-ի ոգին: Ով հայ ժողովուրդ, մեր միակ փրկությունը մեր միասկան ուժի մեջ է: Այսօր արդեն սկսել է մի մեծ գործընթաց, մուտք ենք գործում ազատության, խաղաղության, արժանապատվության, իրավունքի հրապարակ: Այսօր Արարատյան դաշտում, Նոյյան աշխարհում մի նոր ջրհեղեղ է բարձրանում, մաքուր, բայց հզոր և ապագայամետ ջրհղեղ, որ գալիս է մաքրելու մեր երկիրը»,- հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ այդ ջրհեղեղում խեղդվելու է վախը, ատելությունը, ստրկամտությունը:

«Պինդ և արդար եղեք, քաջ եղեք, բարի եղեք: Միայն արդարը, քաջը և բարին կարող է դիմանալ այս ջրհեղեղին, որը իր հետ տանելու է կեղծարարին, գողին: Սա սովետական միությունը չէ, սա Հայաստանի Հանրապտությունն է: Երեկ մեր հաղթանակը նշեցինք Աշտարակում, Ապարանում, Սպիտակում, Վանաձորում, Գյումրիում, բոլորը հասկացան, որ հայ ժողովուրդը տիրանում է իր իրավունքին»,- հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա նկատեց, որ Ազատության հրապարակում ոչ մեկը ազատությունը չի խլելու: «Ասում էին ապօրինի է հանրահավաքը, բարևի և իրավունքի մեջ ապօրինի բան չկա: Ժողովուրդը երբևէ նահանջելու՞ է»,- հարցրեց Րաֆֆի Հովհաննիսյանը: «Ոչ»,- պատասխանեցին հաաքվածները:

Իր ելույթից հետո Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ ինքը իր ընտանիքի հետ գնում է Եռաբլուր՝ հարգանք մատուցելու մեր զոհերին, նահատակներին: «Սա երթ չէ, հավաք չէ: Եթե դուք ուզում եք առանձին-առանձին, ընտանիքներով քայլել դեպի Եռաբլուր, գնանք և մեր ծաղիկը դնենք մեր տղաների գերեզմանին: Ճշմարտության ճանապահի վրա ենք, սուտը և կեղծիքը չի կարող հաղթել ճշմարտությանը: Եթե ուզում եք որևէ բան վանկարկել, միայն մեր երկիրի անունը: Հայաստան»,- եզրափակեց նա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---