11  24.02.13 - ՀՀ նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը Ազատության հրապարակում

Րաֆֆի Հովհաննիսյանի թիմը փետրվարի 26-28-ը կշարունակի այցերը գյուղեր և քաղաքներ

Րաֆֆի Հովհաննիսյանի թիմը փետրվարի 26-28-ը կշարունակի այցերը գյուղեր և քաղաքներ

PanARMENIAN.Net - Վաղը Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացնելու է փետրվարի 18-ին կայացած ՀՀ նախագահի ընտրությունների վերջնական արդյունքները: ԿԸՀ հայտարարությունից մեկ ժամ անց նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը մամուլի ասուլիսի է հրավիրում, որի ժամանակ, ինչպես ինքն այսօր Ազատության հրապարակում հանրահավաքին հայտարարեց, պատասխաններ է հնչեցնելու:

«Սա ՀՀ իշխանությունների և այդ հանձնաժողովի ճշմարտության պահն է, թող լավ մտածեն»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա նկատեց, որ Շիրակի մարզպետը, Արմավիրի քաղաքապետն արդեն հրաժարական է տվել, հրաժարական է տալու նաև Վանաձորի քաղաքապետը: «Մեկ առ մեկ ժողովրդին հրաժարական են ներկայացնելու մարզպետները, քաղաքապետները, ովքեր այս տարիներին մեզ թալանել են: Այդ փոքր մարդիկ ընկնելու են իրենց աթոռներից ու գահ է բարձրանալու հայ ժողովուրդը, ՀՀ քաղաքացին»,- հայտարարց նա:

«Ժառանգության» առաջնորդը տեղեկացրեց, որ հաջորդ հանրահավքը Երևանում տեղի կունենա փետրվարի 28-ին, ժամը 17:00-ին, իսկ մինչ այդ իր թիմը շրջելու է մարզերում:

«Ամսի 26-ին կշարունակենք իրավունքի, ժպիտի, բարևի հեղափոխությունն ու ես այդ բարևը կտանեմ քաղաք առ քաղաք, գյուղ առ գյուղ: Ամսի 26-ին, ժամը 11.00-ին՝ Արմավիր, 11.45՝ Մեծամոր, 12.30՝ Էջմիածին, 13.30՝ կեղծիքների կենտրոն՝ Մասիս 14.30՝ պատժի կենտրոն՝ Արտաշատ, 15.30՝ Արարատ, 16.30՝ Սուրենավան, 17:30՝ Արենի, 18:15՝ Եղգնաձոր, 19:00՝ Վայք»,- ասաց նա: Փետրվարի 27-ին «Ժառանգության» թիմը կշարունակի այցերը՝ ժամը11:00- ին Ագարակ, 12:00-ին՝ Մեղրի, 14:00-ին՝ Քաջարան, 15:00-ին՝ Կապան, 17:00-ին՝ Գորիս, 18:30՝ Սիսիան:Փետրվարի 28-ին ժամը 11:00-ին «Ժառանգության» թիմը կլինի Չարենցավանում, 12:00-ին՝ Բյուրղավանում, 13:00-ին՝ Նոր Հաճնում, 14 00-ին՝ Աբովյանում:

«Խաղ չկա, ճար չկա, մեր հաղթանակն է»,- հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---