25 փետրվարի 2013 - 12:48 AMT
Կիպրոսի նախագահ է ընտրվել Նիկոս Անաստասիադիսը

Աջակողմյան «Ժողովրդավարական դաշինք» կուսակցության թեկնածու Նիկոս Անաստասիադիսն ընտրվել է Կիպրոսի նախագահ, հայտնում է AFP-ն:

Ըստ պաշտոնական տվյալների, նա հավաքել է ձայների 57,5 տոկոսը: Նրա մրցակից Ստավրոս Մալասը, որը ներկայացնում է կոմունիստական կուսակցությունը, ստացել է ձայների 42,5 տոկոսը: Նա արդեն ընդունել է իր պարտությունը:

Ըտրությունների առաջին փուլը տեղի էր ունեցել փետրվարի 17-ին: Այն ժամանակ Անաստասիադիսը հավացել էր 45 տոկոս, իսկ Մալասրը՝ 27 տոկոս: