Բեն Աֆլեքի «Արգո» գործողությունը» ճանաչվեց տարվա ֆիլմ

Բեն Աֆլեքի «Արգո» գործողությունը» ճանաչվեց տարվա ֆիլմ

PanARMENIAN.Net - Արդեն հայտնի են 85-րդ «Օսկար» կինոմրցանակաբաշխության արդյունքները։ Այսպիսով, լավագույն ֆիլմ ճանաչվեց Բեն Աֆլեքի «Արգո» գործողությունը», Լինքոլնին մարմնավորելու համար լավագույն դերասան դարձավ Դենիել Դեյ-Լյուիսը, իսկ դերասանուհի՝ Ջենիֆեր Լոուրենսը, «Իմ ընկերը՝ խենթ է» ֆիլմում գլխավոր դերի համար։ Իրենց արձանիկները ստացան նաև․

Լավագույն ռեժիսոր՝ Էնգ Լի / «Պիի կյանքը»

Երկրորդ պլանի լավագույն դերասան՝ Քրիստոֆ Ուոլտս / «Ջանգո ազատագրվածը»

Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի՝ Էն Հեթեուեյ / «Թշվառները»

Լավագույն օտարալեզու ֆիլմ՝ «Սերը»

Լավագույն օրիգինալ սցենար՝ Քվենտին Տարանտինո / «Ջանգո ազատագրվածը»

Լավագույն ադապտացված սցենար՝ Քրիս Տերրիո / «Արգո»

Լավագույն անիմացիոն ֆիլմ՝ «Խիզախ աղջիկը»

Լավագույն մոնտաժ՝ «Արգո»

Լավագույն օպերատորական աշխատանք՝ Կլաուդիո Միրանդա / «Պիի կյանքը»

Լավագույն հնչողություն՝ «Թշվառները»

Լվաագույն հնչյունային մոնտաժ՝ «Սքայֆոլ», «Համար մեկ նպատակ»

Լավագույն սպեցէֆեկտներ՝ «Պիի կյանքը»

Լավագույն սաունդթրեք՝ Մայքլ Դենա / «Պիի կյանքը»

Լավագույն գեղարվեստական ձևավորում՝ «Լինքոլն»

Լավագույն կոստյում/գրիմ՝ «Աննա Կարենինա»/«Թշվառները»

Լավագույն դոկումենտալ ֆիլմ՝ «Շաքարե մարդուն որոնելիս»։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---