Դավիթ Նալբանդյանի առաջին մրցակիցն Ակապուլկոյի մրցաշարում կլինի Ալյաժ Բեդենեն

Դավիթ Նալբանդյանի առաջին մրցակիցն Ակապուլկոյի մրցաշարում կլինի Ալյաժ Բեդենեն

PanARMENIAN.Net - Մեքսիկայի Ակապուլկոյում տեղի է ունեցել փետրվարի 25-ից մարտի 2-ը կայանալիք АТР Abierto Mexicano Telcel մրցաշարի վիճակահանությունը:

Դավիթ Նալբանդյանը կհանդիպի Ալյաժ Բեդենեի հետ (Սլովենիա): Առաջին համարի տակ հայտագրված է իսպանացի Դավիթ Ֆերերը, որը վերջին երեք տարիների Ակապուլկոյի հաղթողն է: Այս անգամ մրցաշարի առաջին շրջանում նրան կդիմակայի իր հայրենակից Ալբերտ Ռամոսը:

Մրցաշարի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալն առաջին շրջանում կխաղա որակավորում անցած արգենտինացի Դիեգո Սեբաստիան Շվարցմանի հետ:

Մրցաշարի հաղթողը կվաստակի 291,800 դոլար, ինչպես նաև 500 վարկանշային միավոր:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---