Մի խումբ ուսանողներ անժամկետ դասադուլ են հայտարարում

Մի խումբ ուսանողներ անժամկետ դասադուլ են հայտարարում

PanARMENIAN.Net - Մի խումբ ուսանողներ անժամկետ դասադուլ են հայտարարում, որով արտահայտում են իրենց բողոքը փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքների, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալների վերաբերյալ: «Մենք ՀՀ ուսանողներս պահանջում ենք անվավեր ճանաչել կեղծված ընտրությունները և անցկացնել նոր ընտրություններ։ Կոչ ենք անում բոլոր ուսանողներին, համախմբվել և տեր կանգնել ազգի ձայնին»,- ասված է նրանց հայտարարության մեջ։ Դասադուլի սկիզբը մեկնարկում է այսօր, ժամը 11:30-ին, ԵՊՀ գլխավոր մասնաշենքի առջև։

Ավելացնենք, որ Facebook սոցիալական ցանցում տարածված իրադարձությանն արդեն միացել է 433 հոգի, ևս 147-ը միգուցե միանան:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---