Քափել լա Գրանդ օփենին մասնակցում են մի շարք հայ շախմատիստներ

Քափել լա Գրանդ օփենին մասնակցում են մի շարք հայ շախմատիստներ

PanARMENIAN.Net - Ֆրանսիական Քափել լա Գրանդ քաղաքում մեկնարկել է շախմատային ավանդական խոշոր օփեն- մրցաշար: Մրցաշարին մասնակցում են նաև մի շարք հայ շախմատիստներ:

Քափել լա Գրանդ են մեկնել գրոսմայստերներ Սամվել Տեր-Սահակյանը, Հովհաննես Գաբուզյանը, Տիգրան Ղարամյանը, Դավիթ Հարությունյանը, Էլինա Դանիելյանը, Եվգենյա Դոլուխանովան, Նելլի Աղինյանը, Կարինա Համբարձումովան, միջազգային վարպետ Կարեն Գրիգորյանը, ՖԻԴԵ-ի վարպետ Ռոբերտ Աղասարյանը:

Մրցաշարը կավարտվի մարտի 2-ին, տեղեկացնում է armchess.am-ը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---