25 փետրվարի 2013 - 11:36 AMT
«ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» ՓԲԸ-Ն միջազգային դրամական փոխանցումներ կիրականացնի intelexpress համակարգով

Փետրվարի 25-ից «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» ՓԲԸ-ն սկսել է իրականացնել միջազգային դրամական փոխանցումներ INTELEXPRESS (Վրաստան) վճարահաշվարկային համակարգով: Փոխանցումներն իրականացվում են ՌԴ ռուբլով, ԱՄՆ դոլարով և եվրոյով ինչպես ԱՊՀ, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներ, հայտնում է բանկի մամլո ծառայությունը:

Հիշեցնենք, որ «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» ՓԲԸ-ն արդեն իսկ իրականացնում է դրամական փոխանցումներ «MONEYGRAM», ANELIK, «БЫСТРАЯ ПОЧТА», «UNISTREAM» և «AVERS» համակարգերով, ինչպես նաև առանց հաշվի բացման «ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿ-ԷՔՍՊՐԵՍ» անվանական փոխանցումներ Ռուսաստանից դեպի Հայաստան: