25 փետրվարի 2013 - 12:56 AMT
Յուրա Մովսիսյան. «Սպարտակը» Եվրոպայի Լիգա կամ Չեմպիոնների լիգա անցնելու շանսեր ունի

«Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը գնահատել է թիմի 2012-13 խաղաշրջանում եվրոգավաթներին մասնակցելու հնարավորությունը:

«Այս պահի դրությամբ մեր դիրքը Ռուսաստանի առաջնությունում լավագույնը չէ: Սակայն «Սպարտակը» Եվրոպայի Լիգա կամ Չեմպիոնների լիգա անցնելու շանսեր ունի: Ըստ օրացույցի մենք շատ տնային խաղեր ունենք առաջնության երկրորդ մասում՝ 8-ը 11-ից: Կարծում եմ, եթե մենք հաղթենք բոլոր այդ խաղերում, կկարողանանք բարձրանալ աղյուսակում: Ես երբեք չեմ կորցնում լավատեսությունը»,-Մովսիսյանի խոսքն է մեջբերում sports.ru-ն:

Ըստ նրա, թիմի տղաները շատ լավ ընդունեցին իրեն, նա շատ շուտ մերվեց բոլորի հետ: