ԿԸՀ շենքի դիմաց ակցիա է. Ակտիվիստները պահանջում են չճանաչել ընտրությունների արդյունքները

ԿԸՀ շենքի դիմաց ակցիա է. Ակտիվիստները պահանջում են չճանաչել ընտրությունների արդյունքները

PanARMENIAN.Net - «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ պատկերասրահ», «Հանցագործության բարձրագույն մակարդակը ընտրակեղծարարությունն է», «ԿԸՀ-ն և ԵԱՀԿ-ն չպետք է ճանաչեն կեղծ ընտրություննները և սատարեն քրեաօլիգարխիկ համակարգին»: Նման պաստառներով մի խումբ երիտասարդներ հավաքվել են ԿԸՀ շենքի դիմաց և պահանջում են վերջ դնել ընտրական կեղծարարություններին: Ակտիվիստներից ՆվարդՄարգարյանըPanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իրենք այստեղ են կոչ անելու, որ բոլոր ընտրակեղծարարները պատժվեն. «Եթե գոնե մեկ հանձնաժողով պատժվի, մյուսները կեղծիքներ թույլ չեն տա»,-ասաց նա:

Ակտիվիստները նշում են, որ արդեն 20 տարի է՝ երկրում այս իրավիճակն է, և իրենք չեն կարող չհայտնել իրենց բողոքը: Ավելացնենք, որ քիչ անց ԿԸՀ-ն կհրապարակի փետրվարի 18-ին կայացած ՀՀ նախագահի ընտրության վերջնական արդյունքները:

«Կեղծ ընտրությունները վավերացնելը պետական մասշտաբի հանցագործություն է և ցանկացած ստորագրություն, որը կվավերացնի կեղծ ընտրությունը, կհետապնդվի հանրության կողմից»: Ակցիայի մասնակիցները բարձրախոսով կարդացին իրենց հայտարարությունն ու կոչ արեցին, որ կանխեն այդ հանցագործությունը և չհրապարակեն վերջնական կեղծ արդյունքներ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---