25 փետրվարի 2013 - 13:36 AMT
Անկարայում կոտրել են այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանությանը» նվիրված ստենդը

Ինչպես հայտնում է SalamNews-ը, թուրքական ԶԼՄ-ների վրա հղումով, միջադեպը տեղի է ունեցել այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանութան» ճանաչման օգտին կազմակերպված ստորագրահավաքի ժամանակ: Հարձակվողները կոտրել են ցուցատախտակը և վնասվածքներ հասցրել մասնակիցներին, քարեր ու ապակի կիրառելով: Հարձակման արդյունքում 7 մարդ է տուժել: