2013թ. հունվարին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի միջոցով փոխադրվել է 112 382 ուղևոր

2013թ. հունվարին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի միջոցով փոխադրվել է 112 382 ուղևոր

PanARMENIAN.Net - 2013թ. հունվարին Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի միջոցով փոխադրվել է 112 382 ուղևոր` 2012 թվականի նույն ժամանակահատվածի 110 030 ուղևորի համեմատ: Այս մասին հայտնում են Հայաստանի Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից: Նշված ժամանակահատվածում երկիր է ժամանել 52 269 մարդ` 2012թվականի 51 935 -ի դիմաց, մեկնել է 60 113 մարդ` 2012 թվականի 256-ի դիմաց:

Ընդ որում, նշված ժամանակահատվածում «Զվարթնոց» օդանավակայանով տեղափոխվել է մոտ 819 տոննա բեռ` 2012թ. 551 տոննայի դիմաց: Մասնավորապես, արտահանվել է 447 տոննա բեռ` 2012թ. 295 տոննայի դիմաց և ներկրվել է 372 տոննա` 2012թ. 256 տոննայի դիմաց: Թռիչքների ու վայրէջքների ընդհանուր թիվն օդանավակայանում հաշվետու շրջանում կազմել է 671 ` 2012թ. 721 -ի դիմաց:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---