ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻՆ ՇՆՈՐՀՎԵԼ Է «ՎԵՆԵՏԻԿՅԱՆ ՄԵԾ ՈՍԿԵ» ՄՐՑԱՆԱԿԸ

PanARMENIAN.Net -

Սեպտեմբերի 24-ին Իտալիայի Վերոնա քաղաքում Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանին շնորհվել է «Վենետիկյան Մեծ Ոսկե» մրցանակը` Եվրոպական կառույցներում Հայաստանի ինտեգրման գործընթացում ունեցած անձնական ներդրման եւ հայ-իտալական կապերի խորացման համար: Պարգեւը սահմանել է իտալական MASI հիմնադրամը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Այդ առիթով Վերոնայի VIII դարի Սուրբ Գեւորգ եկեղեցում տեղի ունեցած 25-րդ հանդիսավոր միջոցառմանը նախարար Օսկանյանը հանդես եկավ ելույթով, ուր մասնավորապես անդրադարձավ Եվրոպական ուղիով զարգանալու Հայաստանի վճռականությանը, երկրի ներքին զարգացմանը, հայ-իտալական հարաբերություններին, ինչպես նաեւ ներկայացրեց առաջիկա հոկտեմբերի սկզբին Հայաստանում կազմակերպվող հայ-իտալական բարեկամության օրերը: MASI հիմնադրամը ստեղծվել է եւ այժմ ղեկավարվում է իտալացի բանաստեղծ Դանտե Ալիգիերիի ժառանգորդների կողմից: Ամեն տարի MASI հիմնադրամի պարգեւների են արժանանում նաեւ գրականության, արվեստի, գիտության, տնտեսական բնագավառի ճանաչված ներկայացուցիչներ: Պարգեւները շնորհվում են հիմնականում իտալացիներին: Մինչեւ օրս արտասահմանյան բարձրաստիճան պետական եւ քաղաքական գործիչներից «Վենետիկյան Մեծ Ոսկուն» արժանացել է Սլովենիայի նախկին նախագահ Միլան Կուչանը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---