25 փետրվարի 2013 - 14:51 AMT
Գալուստ Սահակյան. ՀՀԿ-ն կողմ է, որ երկրում ստեղծված հետընտրական իրավիճակը քննարկվի ԱԺ-ում

Հայաստանի հանրապետական կուսակցությունը կողմ է, որ երկրում ստեղծված հետընտրական իրավիճակը քննարկվի ԱԺ-ում: Այս մասին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ԱԺ նախագահի սենյակում տեղի ունեցած քննարկումից հետո:

«Անհնար է չքննարկել այդ թեման և դա պետք է կազմակերպել շատ արագ: Մենք պետք է ելք գտնենք ստեղծված իրավիճակից: Մի քանի օր մենք կմտածենք քննարկման ձևաչափի մասին, սակայն կարևոր է, որ բոլոր կողմերը քննարկում անցկացնելու պատրաստակամություն հայտնեն»,-ասաց Գալուստ Սահակյանը Հիշեցնենք, որ ԱԺ ընդդիմադիր պատգամավորները հանդես են եկել ստեղծված իրավիճակը քննարկելու օրակարգով ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ: