25 փետրվարի 2013 - 15:38 AMT
Patriot ԶՀՀ-ները 8,5 մլն դոլար կարժենան Թուրքիայի համար

Patriot զենիթահրթիռային համալիրները, որոնք Թուրքիան խնդրել էր ՆԱՏՕ-ից սիրիական հրթռիներից իր տարածքը պաշտպանելու համար, ևս 15 մլն լիր կամ 8,5 մլն դոլար կպահանջեն նրանից: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յիլմազը:

Պաշտպանության նախարար Յիլմազը զննել է Ադանայում և Ղահրամանմարաշում տեղակայված համալիրները Գերմանիայի ու Հոլանդիայի ՊՆ ղեկավարների հետ, հայտնում է Haberler.com-ը: