25 փետրվարի 2013 - 17:24 AMT
Samsung-ը մարտին Նյու Յորքում կցուցադրի նոր Galaxy S-ը

Samsung Electronics Co Ltd խոստացել է ցույց տալ նոր Galaxy S սմարթֆոնը մարտի 14-ին Նյու Յորքում, այդպիսով շարունակելով մրցակցային պայքարը Apple Inc-ի հետ ԱՄՆ բջջային շուկայում:

«Անցյալ տարի մենք ներկայացրել ենք Galaxy S III Լոնդոնում, իսկ այս անգամ որոշել ենք փոխել ցուցադրության վայրը և ցուցադրել այն Նյու Յորքում…քանի որ հարցումներ էինք ստանում ԱՄՆ բջջային օպերատորներից, որոնք խնդրում էին ցուցադրել իրենց երկրում»,-ասել է Samsung-ի ներկայացուցիչ Ջեյ Քեյ Շինան:

Ակնկալվում է, որ նոր Galaxy-ին կունենա ավելի զգայուն դիսփլեյ, կատարելագործված տեսախցիկ ու 4-միջուկային պրոցեսոր, հայտնում է «Ռոյթերսը»: