25 փետրվարի 2013 - 17:41 AMT
Սումգայիթյան նահատակների 25-րդ տարելիցի հոգեհանգստյան արարողություն է տեղի ունեցել ԱՄԷ-ում

Փետրվարի 22-ին Շարժայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի ունեցավ Սումգայիթի նահատակների 25-րդ տարելիցի հոգեհանգստյան արարողություն, որը կազմակերպել էին Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանությունը և ԱՄԷ ազգային վարչությունները, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

1988թ. փետրվարի անմեղ զոհերի հիշատակի արարողությանը մասնակցեցին ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը, ազգային մարմինների ներկայացուցիչներ, հայ համայնքի անդամներ և հյուրեր, ովքեր աղոթեցին զոհերի հիշատակի, համայն հայության, Հայաստանի Հանրապետության և Արցախի բարօրության համար