«Սարդարապատ». Ր. Հովհաննիսյանի դեմ ցանկացած բռնություն կստանա համարժեք պատասխան

«Սարդարապատ». Ր. Հովհաննիսյանի դեմ ցանկացած բռնություն կստանա համարժեք պատասխան

PanARMENIAN.Net - «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը գտնում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ արտահայտած ծրագրային գաղափարների արմատավորումն ու իրագործումը հնարավորություն կտա ժողովրդի ինքնակազմակերպմամբ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության զուգահեռաբար գործող այլընտրանքային անցումային մարմինների ձևավորման միջոցով իրականացնել համակարգային փոփոխություններ և Հայաստանում ստեղծել նոր որակի պետություն:

«Շարժումն իր կազմակերպական ու մասնագիտական ամբողջ ներուժով մասնակցում է ազգային-ազատագրական պայքարի ներկայիս փուլում ժողովրդի քաղաքական ստեղծագործության միջոցով ծնվող և իր ռազմավարական ծրագրին համապատասխանող հզոր, մրցունակ ու հայաստանակենտրոն պետության կերտման գործին»,-ասված է նախաձեռնող խմբի տարածած հաղորդագրության մեջ:

«Սարդարապատ» շարժումը միևնույն ժամանակ զգուշացնում է իշխանություններին, որ ազգային-ազատագրական պայքարի դուրս եկած ժողովրդի, այդ թվում՝ համաժողովրդական շարժման մեկնարկն ապահոված Րաֆֆի Հովհաննիսյանի դեմ որևէ բռնություն կստանա ավելի քան համարժեք պատասխան:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---