26 փետրվարի 2013 - 12:21 AMT
Պանամայի տարածքը հոսանքազրկված է կենտրոնական էլեկտրակայանում պայթյունի պատճառով

Պանամայի գրեթե ողջ տարածքը փետրվարի 25-ից հոսանքազրկված է: Այժմ վերանորոգման աշխատանքներ են ընթանում, սակայն վթարի պատճառով արդեն պատահարներ են եղել:

Չի հոսանքազրկվել միայն Պանամայի ջրանցքի շրջանը, այնտեղ ինքնավար հզորություններ կան:

Այժմ վերանորոգման աշխատանքներ են ընթանում, սակայն վթարի պատճառով արդեն պատահարներ են եղել:

Ավտոճանապարհներին քաոս է տիրում, որոշ մարդիկ մնացել են վերելակներում: Կապ չկա, բացակայում է նաև բջջային կապը, իսկ բնակելի շենքերը ջրազրկվել են: