26 փետրվարի 2013 - 12:52 AMT
Գազայի հատվածից հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ, տուժածներ չկան

Փետրվարի 26-ին Գազայի հատվածից գրոհայինները հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ, տուժածներ չկան: Սա առաջին հրթիռակոծությունն է «Ամպի սյուն» գործողության ավարտից ու հրադադար հայտարարելուց հետո:

Հրթիռը պայթել է Աշկելոնի արվարձանում, ընդ որում օդային տագնապի ազդանշանը չի գործել: Ոչ ոք չի տուժել, վնասվել է ճանապարհային ծածկույթը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: