ԱՄՆ վարչակազմը հրաժարավել է հանդես գալ հակահայկական հայտարարությամբ

ԱՄՆ վարչակազմը հրաժարավել է հանդես գալ հակահայկական հայտարարությամբ

PanARMENIAN.Net - «Թեև նախագահը ուղերձով հանդես չի գալու այս թեմայի շուրջ, ԱՄՆ-ն խորապես ցավում է մարդկանց ողբերգական մահվան համար Ադրբեջանի ու Հայաստանի միջև պատերազմի ժամանակ: Դա հիշեցնում է մեզ, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի և միայն երկարատև ու խաղաղ լուծումը կարող է ապահովել կայունություն, բարգավաճում ու կարգավորում տարածաշրջանում»,-ասվում է ԱՄՆ վարչակազմի պատասխանում We the people բաժնում Ադրբեջանի զետեղած խնդրագրին ի պատասխան: Սպիտակ տունը նաև նշել է, որ, լինելով ԵԱՀԿ ՄԽ անդամ, ԱՄՆ-ն մնում է հավատարիմ խաղաղ կարգավորմանը:

Ադրբեջանը խնդրագիր էր զետեղել ԱՄՆ Սպիտակ տան կայքում ԱՄՆ վարչակազմի և նախագահ Օբամայի ուշադրությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վրա սևեռելու նպատակով: ԱՄՆ Կոնգրեսում քննարկման դրվելու համար խնդրագիրը պետք է 100 հազար ստորագրություն հավաքեր: Անհրաժեշտ քանակությամբ ստորագրությունները հավաքվեցին, սակայն Սպիտակ տունը հրաժարավել է հանդես գալ հակահայկական հայտարարությամբ 1992թ. Աղդամի իրադարձությունների վերաբերյալ, որոնք ադրբեջանական խողմն անվանում է «Խոջալուի իրադարձություններ»: Ավելին, «Խոջալուի» թեման ընդհանրապես չի արծարծվում պաշտոնական պատասխանում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---