26 փետրվարի 2013 - 12:55 AMT
ԱՄՆ Պետքարտուղարությունը շնորհավորել է Սերժ Սարգսյանին նախագահական ընտրություններում պաշտոնապես հաղթելու կապակցությամբ

«Մենք շնորհավորում ենք նախագահ Սերժ Սարգսյանին փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններում ԿԸՀ հրապարակած տվյալների համաձայն պաշտոնապես հաղթելու կապակցությամբ»,-Վաշինգտոնում կայացած ճեպազրույցում հայտարարել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը: Ըստ նրա, ԱՄՆ-ն կշարունակի համագործակցությունը Հայաստանի հետ ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումների ոլորտում, ինչպես նաև տարածաշրջանում անվտանգության ու կայունության բարձրացման ուղղությամբ: