27 սեպտեմբերի 2005 - 12:26 AMT
«ԱՌԱՔԵԼ» ՖԻԼՄԸ ՊԵՏՔ Է ՀԶՈՐ ԶԵՆՔ ԴԱՌՆԱ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ
«Առաքել» ֆիլմը հերթական փաստարկ է ի օգուտ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման: Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է սցենարիստ, ռեժիսոր եւ ֆիլմի դերակատարներից մեկը` Զորաբ Բեկ-Գասպարյանցը: Նրա խոսքերով` կինոնկարը պետք հզոր զենք դառնա Հայոց ցեղասպանության ճանաչման գործում, «եթե աշխարհի ոչ բոլոր երկրների, ապա գոնե քրիստոնյա պետությունների կողմից»: Կինոնկարի պրոդյուսեր, ինչպես նաեւ «Logos EXPO Center»-ի տնօրեն Սուրեն Նազինյանի խոսքերով` Ֆիլմի բյուջեն կազմել է 100 հազար դոլար, իսկ նկարահանումները տեւել են 2004 թվականի դեկտեմբերից մինչեւ 2005 թվականի օգոստոսը: «Ֆիլմն անպայման պետք է ցուցադրվի Թուրքիայում եւ մասնակցի տարբեր փառատոների»,- նշել է Նազինյանը: Նշենք, որ «Առաքել» ֆիլմի հիմքում, որը նկարագրում է 1910-1915 թվականների Արեւմտյան Հայաստանում կատարված իրադարձությունները, Զորաբ Բեկ-Գասպարյանցը դրել է իր պապի եւ նրա եղբոր կյանքի պատմությունը: Ֆիլմի համահեղինակը եւ դերասաններից մեկն է նաեւ Զորաբ Բեկ-Գասպարյանցի կինը` Կարինե Ջանջուգազյանը: Կինոնկարում նկարահանվել է նաեւ նրանց հնգամյա որդին: «Առաքել» ֆիլմի պրեմիերան կկայանա հոկտեմբերի 15-22-ը Երեւանում